Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Զևսին սպասելիս

Զևսին սպասելիս
12.03.2025 | 22:03

Ադրբեջանը և նիկոլը մեզ շարունակ վախեցնում են պատերազմի հեռանկարով, որպեսզի հայ ժողովուրդը վերջապես համակերպվի Զանգեզուրյան միջանցքը, հետևապես և Սյունիքը հանձնելու մտքի հետ։

Թվում է, թե երկիրը մի խեղճուկրակ բոստան է, որ նիկոլը ժառանգություն է ստացել հորանց տնից` ինչքան ուզի կտա, չի ուզի` չի տա:

Փաստորեն նիկոլական վարչախումբը անճար է ու անկարող լուծելու մեր երկրի գլխին ծառացած ամենակարևոր` անվտանգային հարցերը։

Սաստիկ կարևորվում է աթոռը և ոչ այն հողը, որի վրա դրվում է աթոռը` ինչպես կասեր Վազգենը։

Ի սեր Աստծո, գնացե՛ք, գնացե՛ք էլի, դուք միակը չեք:

Չէ՞, որ գրված է.

«Այն ինչ կարելի է Զևսին` չի կարելի եզին»։

12.03.2025 թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3537

Մեկնաբանություններ